Արմեն Ջիգարխանյանը` ռուսական ԶԼՄ-ների կողմից ամենաշատ հիշատակված անձանցից մեկն է

23:32   27 դեկտեմբերի, 2018

«Մեդիալոգիա» ընկերության տվյալներով ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը 2018թ․-ին ռուսական լրատվամիջոցներով ամենաշատ հիշատակված անձանց ցանկում։

Այս տարի չի եղել մի օր, որ ռուսական ԶԼՄ-ներում չհիշատակվեր նրա անունը, քանզի նրա ընտանեկան անդորրը խաթարել էին սկանդալները, տանջալի ապահարզանը ժամանակին նրա սրտի տիրուհի դաշնակահարուհի Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայայի հետ։ Բացի այդ սիրված դերասանը հոսպիտալացվել էր եւ երկար ժամանակ բուժումներ էր ստանում։

Այս ամենով հանդերձ Ջիգարխանյանը դեռ երկրորդ հորիզոնականում է, որը հիշատակվել է 27 604 անգամ: Առաջին տեղը զբաղեցրել է դերասան Կոնստանտին Խաբենսկին, որին ԶԼՄ-ները հիշատակել են 27 819 անգամ բարեգործական եւ բուռն գործունեության համար։ Այս ցուցակում տեղ են գտել նաեւ Սերգեյ Բեզռուկովը, Դանիլա Կազլովսկին եւ Վլադիմիր Մաշկովը: Լրագրողներից ընկերության տվյալներով ամենահիշատակվածը՝ Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն է։



© NEWS.am STYLE