Նիհարողի օրագիրը. պանրային բեռնաթափման օր

17:45   11 հունիսի, 2013

Ողջո՛ւյն: Վերջին շրջանում քաշս, չգիտես ինչու, ոչ միայն չի ցանկանում պակասել, այլեւ երբեմն ավելանում է: Ընդ որում, ոչինչ չեմ փոխում իմ սննդակարգում: Այս հանգամանքն ինձ մղեց մտածել բեռնաթափման օրվա մասին: Բայց միայն ջրով կամ կեֆիրով այդ անել չեմ ուզում: Ահա թե ինչ գտա համացանցում. պանրային բեռնաթափման օր:

Դեռեւս հնագույն ժամանակներից պանիրը մեծ տարածում ունի, քանի որ բարձր սննդարարություն ունեցող այս մթերքը մեզ բազմաթիվ օգտակար տարրերով է ապահովում: Այսօր այն օգտագործվում է նաեւ դիետիկ սննդակարգում, մասնավորապես՝ պանրային բեռնաթափման օրերին: Այդ թեմային էլ նվիրված է այս հոդվածը:

Բեռնաթափման օր հալվող պանրիկով

Հալվող պանրիկով բեռնաթափման օրը հնարավորություն է տալիս փոքր-ինչ տարբեր դարձնել սննդակարգը. ստիպված չեք լինի միայն պանիր ուտել:

Նախաճաշ – հալվող պանրիկ եւ մեկ գավաթ առանց շաքարավազի սուրճ

Երկրորդ նախաճաշ – մեծ լոլիկ, խաշած ձու եւ ցանկացած կանաչեղեն (կարելի է այս ամենով աղցան պատրաստել)

Ճաշ – մեծ կանաչ խնձոր

Հետճաշիկ - 200 գր. անյուղ կաթնաշոռ, կանաչ բուլղարական պղպեղ (կարելի է փոխարինել վարունգով) եւ ցանկացած կանաչեղեն

Ընթրիք – մեկ բաժակ չոր սպիտակ գինի:

Բավական համեղ է: Հաշվի առնելով, որ մանկուց խնձոր չեմ սիրում, այն չեմ ուտի: Իսկ պանիր շատ եմ սիրում: Արդյունքների մասին կգրեմ:

Անի



© NEWS.am STYLE