Թիմաթին երկրպագուին բնակարան է նվիրել Մոսկվայում

19:16   28 դեկտեմբերի, 2018

Ռեփեր Թիմաթին երկրպագուին  երկու սենյականոց բնակարան է նվիրել Մոսկվայում։ Ինչպես հայտնում է Starhit-ը, աղջիկը հաղթել է վիճակախաղը, որը կազմակերպվել է Black Star-ի կողմից. այն գլխավորում է Թիմաթին։

Նոր բնակարանի բանալիները ռեփերն անձամբ է հանձնել մրցույթի հաղթող Ելիզավետա Մյակիշեւային։

View this post on Instagram

A post shared by Black Star (@timatiofficial) on

«Երբ հիշում եմ այդ պահը, կրկին արցունքները հոսում են։ Դրանք ուրախության, երջանկության արցունքներ են։ Ես նույնիսկ չեմ կարող նկարագրել հույզերի ամենափոքր մասը։ Այս զգացողությունները հնարավոր չէ փոխանցել։ Սա հույզերի պայթյուն է»,- ասել է Ելիզավետան։

Թիմաթին եւս խոսել է հույզերի մասին, քանի որ հաճելի է ոչ միայն նվերներ տալ, այլեւ ստանալ։ «Նոր տարվա նախաշեմին շատ հաճելի է Ձմեռ պապի դերում լինել ու «Пироговская Ривьера» բնակելի համալիրում գտնվող երկու սենյականոց բնակարանի բանալիները հանձնել վիճակախաղի հաղթողին»,- գրել է Թիմաթին՝ հայտնելով նաեւ Rolls-Royce Phantom մեքենայի խաղարկության մասին, որը կկայանա օրերս։



© NEWS.am STYLE