Մելանյա Թրամփը՝ Prada-ի՝ 2480 դոլար արժողությամբ զմրուխտյա բաճկոնով

16:13   28 դեկտեմբերի, 2018

Դոնալդ եւ Մելանյա Թրամփերը միշտ տեսախցիկների ուշադրության կենտրոնում են, նույնիսկ ուշ երեկոյան, երբ վերադառնում են Վաշինգտոնում գտնվող առանձնատուն։

Այս անգամ զույգին նկարահանել են Իրաք այցից հետո տուն վերադառնալու ճանապարհին։ ԱՄՆ առաջին տիկինը պատրաստ էր լուսանկարիչների հետ հանդիպմանը։

Նա կրում էր Prada ապրանքանիշի՝ 2480 դոլար արժողությամբ բրդյա բաճկոն, Ralph Lauren ապրանքանիշի կիպ կաշվե տաբատ եւ ցածրակրունկ կոշիկներ։

Մելանյա Թրամփը փորձել է հոգնածությունը թաքցնել ակնոցի միջոցով, որը նրան պաշտպանում էր լույսից։ Թրամփն ամուր բռնել էր կնոջ ձեռքը։

Աղբյուրը՝ Harper's Bazaar

Լուսանկարները՝ Getty Images, Hello magazine



© NEWS.am STYLE