Քլոե Քարդաշյանը ու Հրուշ Աճեմյանը պարել են հայկական երաժշտության հնչյունների ներքո

13:47   28 դեկտեմբերի, 2018

Քլոե Քարդաշյանը եւ Հրուշ Աճեմյանը, ովքեր մտերիմ ընկերներ են, պարել են հայկական երաժշտության ներքո։ Նրանց ընկերակցել է դերասանուհի Մելիկա Հակը։ «Հայկական հպարտություն»,- Instagram-ի Stories հատվածում գրել էր Քլոեն։ Օրերս Հրուշը Քլոեին ոսկա շղթա էր նվիրել, որի վրա հայրերեն լեզով Քարդաշյան գրությունն էր։

Աղջիկները պարել են Becca x Khloe Kardashian x Malika Haqq BFF Makeup Collection 2019 դիմահարդարման հավաքածուի նոր ֆոտոշարքի ընթացքում։ Հավաքածուն Քլոե Քարդաշյանի եւ դերասանուհի Մելիկա Հակի համագործակցության արդյունքն է։ Այն կթողարկի սահմանափակ քանակով։

Սա Քարդաշյան-Ջեններ ընտանիքի կողմից դիմահարդարման պարագաների թողարկման առաջին փորձը չէ։ Քայլի Ջենների ապրանքանիշը,  որը նրա անունն է ստացել, արդեն երկու տարի է՝ վաճառքում է։ Այն լուրջ եկամուտներ է բերել Քայլիին՝ նրա համար ապահովելով մինչեւ 30 տարեկան ամենահարուստ հայտնիների ցանկի առաջին հորիզոնականը։  Ապրանքանիշի միջոցով Քայլին առաջխաղացնւմ է դիմահարդարման իր գաղտնիքները, կիսվում փորձով եւ որակյալ ապրանքներ առաջարկում։

Ապրանքանիշի հիմնադրի խոսքով՝ դրա ստեղծման հիմնական նպատակն է աղջիկներին օգնել գրավիչ տեսք ունենալ։ Kylie-ի կոստմետիկան լաբորատոր թեստեր եւ կլինիկական փորձեր է անցնում, հիպոալերգիկ է։ Որոշ միջոցներ հնարավորություն են տալիս փոխել արտաքինն առանց վիրահատական միջամտության եւ ներարկումների։



© NEWS.am STYLE