«Իմ շատ սիրելի Ձմեռ պապի ջան, մենք քեզ սպասում ենք անհամբեր»․ Լիլիթ Կարապետյանի գայթակղիչ տեսանյութը

14:49   28 դեկտեմբերի, 2018

Երգչուհի Լիլիթ Կարապետյանը, ով միկրոբլոգի իր  հետեւորդներին հաճախ է ներկայացնում գեղեցիկ, հրապուրիչ սելֆիներ, նոր տեսանյութ է հրապարակել։

View this post on Instagram

A post shared by Lilit Karapetyan (@lilitkarapetyan_official) on

Երգչուհին սեւ զգեստ է կրում եւ գլխարկ, լուսանկարվում է տոնածառի ֆոնին։ «Իմ շատ սիրելի Ձմեռ պապի ջան, մենք քեզ սպասում ենք անհամբեր։ Եվ չմոռանաս բերել մեր նվերները»,- տեսանյութը մակագրել է Լիլիթ Կարապետյանը։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Լիլիթ Կարապետյանը ներկայացել էր բավական համարձակ կերպարում: Նա մուգ շրթներկով էր, կրում էր սեւ բեմական հագուստ, ինչպես նաեւ գլխարկ:



© NEWS.am STYLE