Հայտնի է Քիմ Քարդաշյանի ունեցվածքի արժեքը

15:46   28 դեկտեմբերի, 2018

Hypebae հրատարակությունը հաշվարկել է 2018թ.-ի ընթացքում Քիմ Քարդաշյանի կուտակած կարողությունը։

Հեռուստաաստղի KKW Beauty կոսմետիկայի ապրանքանիշը նրան 100 մլն դոլար եկամուտ է ապահովել, իսկ Kim Kardashian: Hollywood բջջային հավելվածը՝ 45 մլն դոլար։ Բացի այդ՝ նկարահանումների շնորհիվ ռեալիթի շոուի 38-ամյա աստղը 20 մլն դոլար է վաստակել։  

Instagram-ում Քիմ Քարդաշյանի յուրաքանչյուր գովազդային հրապարակման արժեքը հասել է 1 մլն դոլարի։ Տարվա ընթացքում Քարդաշյանը անշարժ գույքի մի քանի գործարք է կնքել, մասնավորապես 9 մլն դոլարով վաճառել է Լոս Անջելեսում գտնվող բնակարանը։

Լրացուցիչ եկամտի աղբյուր են դարձել մասնակցությունը հայտնի համաշխարհային կազմակերպությունների ու ծրագրերի պրոմոհոլովակներում։ Արդյունքում 2018թ.-ի ավարտին Քիմ Քարդաշյանը կուտակել է 350 մլն դոլար։   

Հիշեցնենք՝ ավելի վաղ ամերիկյան «Forbes» ամսագիրը հրապարակել էր ամենաբարձր վարձատրվող մինչեւ 30 տարեկան հայտնիների ցանկը, որը գլխավորում է 21-ամյա Քայլի Ջենները՝ Քիմ Քարդաշյանի քույրը։ Կոստմետիկայի արտադրությամբ զբաղվող «Kylie Cosmetics» ընկերության սեփականատեր Քայլիի տարեկան եկամուտը կազմել է 166,5 մլն դոլար։



© NEWS.am STYLE