Բացառիկ կադր. Շակիրան Ժերար Պիկեի եւ երեխաների հետ լուսանկար է հրապարակել

22:13   28 դեկտեմբերի, 2018

41-ամյա երգչուհի Շակիրան երկրպագուներին ուրախացրել է բացառիկ ընտանեկան լուսանկարով։

Instagram-ում հրապարակված լուսանկարում երգչուհին 31-ամյա ամուսնու՝ ֆուտբոլիստ Ժերար Պիկեի եւ որդիների՝ 5-ամյա Միլանի եւ 3-ամյա Սաշայի հետ է։ Ընտանեկան լուսանկարով Շակիրան շնորհավորել է հետեւորդներին սուրբծննդյան տոնի առիթով։

«Ուրախ տոներ»,- մեկնաբանություններում անգլերեն եւ իսպաներեն լեզուներով գրել է Շակիրան։ Հետեւորդներին դուր է եկել բացառիկ ընտենական լուսանկարը, եւ նրանք նշել են, որ երեխաները նման են թե հայրիկին, թե մայրիկին։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Երգչուհի Շակիրային եւ նրա ամուսնուն նկատել էին օդանավակայանում՝ Ֆինլանդիա մեկնելուց առաջ։ Աստղային զույգը հանգիստ տեսք է ունեցել։  Իսպանիայում հարկեր չճարելուց խուսափելու մեղադրանքները կարծես թե բացարձակապես չեն վշտացրել Շակիրային, թեեւ խոսքը խոշոր չափի գումարի մասին է՝ 16 մլն դոլար։

 



© NEWS.am STYLE