Անատի Սաքանյանի ամանորյա լուսանկարը

10:37   29 դեկտեմբերի, 2018

Հանրությանը սերիալներից հայտնի դարձած դերասանուհի Անատի Սաքանյանը վերջին շրջանում բավականին ակտիվ է միկրոբլոգի իր էջում: Անատի Սաքանյանի նոր ու հմայիչ լուսանկարները միշտ սպասված են միկրոբլոգի իր էջի հետեւորդների ու երկրպագուների կողմից: Իր Instagram-ի էջի հետեւորդներին ու երկրպագուներին Անատին միշտ ներկայանում է գեղեցիկ ու հմայիչ լուսանկարներով:

Երիտասարդ սերիալային դերասանուհին միկրոբլոգի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ձմեռային, հմայիչ կերպարում։ Նոր լուսանկարում նա կրում է սպիտակ, օվերսայզ, գործած սվիտեր-զգեստ, նստած է բազկաթոռին։ Լուսանկարին կից դերասանուհին շնորհակալություն է հայտնել լուսանկարչին (@grig_photostudio):

Ավելի վաղ հրապարակված լուսանկարներում Անատին կրում էր օձի պրինտով պիջակ, սեւ վերնազգեստ։ Հայուհին որեւէ մեկնաբանություն չէր թողել դրանց կից։



© NEWS.am STYLE