Հայդի Քլումն ու Թոմ Կաուլիտցը ցուցադրել են նշանադրությունից հետո առաջին լուսանկարը

15:06   29 դեկտեմբերի, 2018

Օրերս Հայդի Քլումն իր երկրպագուների հետ կիսվեց ուրախալի նորությամբ․ նա ասաց «Այո»։ Նրա ընտրյալը երաժիշտ Էոմ Կաուլիտցն է՝ Tokio Hotel գերմանական խմբի անդամը։ Սուպերմոդելն իր ընտրյալից մեծ է 16 տարով, ինչի առիթով նա ասել է․ «Կարեւորը կյանքը վայելելն է եւ ուրիշների կարծիքներին ուշադրություն չդարձնելը․ դա միայն ավելացնում է դեմքի կնճիռների քանակը»։

Հայդին հիանալի տեսք ունի եւ իր հետեւորդների հետ կիսվում է կյանքի ամեն մի պահով։ Մոդելն իր Instagram-ում հրապարակել է նշանադրությունից հետո արված առաջին լուսանկարը։

Սա Հայդիի երրորդ ամուսնությունն է։



© NEWS.am STYLE