«Չեմ ցանկանում բարձրաձայնել երազանքներս». Ամանորյա բլից հարցում «Միսս Արմենիա 2017» Լիլի Սարգսյանի հետ

13:31   5 հունվարի, 2019

Մոդել եւ «Միսս Արմենիա 2017» տիտղոսակիր գեղեցկուհի Լիլի Սարգսյանը Ամանորին երազանքներ պահում է, սակայն դրանց մասին նախընտրում է չբարձրաձայնել: Թե ինչու, Լիլին բացահայտել է մեր ամանորյա բլից հարցման շրջանակում, նաեւ շարունակել մեր առաջակած մյուս մտքերը…

Երբ փոքր էի, ամեն Ամանորին…Անհամբեր սպասում էի իմ նվերներին:

Հասկացա, որ Ձմեռ պապ գոյություն չունի, երբ…Ինչպես շատերն, այնպես էլ ես՝ տեսա հայրիկիս այդ հագուստով:

Ամանորի ամենասպասված նվերս…Փոքրիկ շնիկն էր…

Վերջին անգամ ձնեմարդ պատրաստել եմ…Տարիներ առաջ, բայց այս տարի էլ ցանկություն ունեմ կրկնել դա:

Վերջին անգամ Ձմեռ պապին նամակ եմ գրել…Օհ, չեմ հիշում՝ երբ:

Ամանորը մեր ընտանիքում սկսվում է…Տունը զարդարելով:

Ամանորն ասոցացնում եմ…Ժպիտի հետ: Դա միակ տոնն է, երբ բոլորը ժպտում են, նույնիսկ, երբ բավականի շատ հոգսեր ունեն…

Ամանորյա սեղանի իմ ամենասիրելի ուտեստը…Նրբաբլիթն է:

Ամանորյա իմ ամենասիրելի ֆիլմը…«Տանը միայնակ»-ն է:

Ամանորի հետ ասոցացնում եմ… Jingle Bells-ն ու այդ պահին իմ հնարած երգերից մեկը:

Իմ պատկերացրած հեքիաթային ձմեռը…Շատ ձյունառատ է եւ ընտանեկան ջերմ մթնոլորտ է տիրում:

Ձմռանն ինձ ջերմացնում է…Անկողինս, գինին եւ ընկերներիս հետ խարույկի մոտ նստելը:

2019-ին երազում եմ, որ…Չեմ ցանկանում բարձրաձայնել երազանքներս, որ ոչ մի խոչընդոտ չառաջանա դրանց իրականացման ճանապարհին:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Լիլի Սարգսյանի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE