Լեդի Գագան էքստրավագանտ կերպարներով զարմացրել է Լաս Վեգասի հանդիսատեսին

10:17   30 դեկտեմբերի, 2018

Լեդի Գագան չի վախենում էքսպերիմենտներ անել հանդերձանքի, դիմահարդարման, վարսերի հետ։ Լրատվամիջոցները հաճախ են քննարկում Կարմիր գորգուղիների համար ընտրած նրա համարձակ հագուստները։ Սակայն, ամենավառ կերպարները նա միշտ ցուցադրում է բեմում։ Երեկ, Լաս Վեգասում Լեդի Գագան հիանալի շոու է ցուցադրել, որում երկրպագուներին եւ հանդիսատեսին երգչուհին ներկայացել է արծաթափայլ բոդիով եւ փայլուն կոստյումներով։  

«Enigma» անունը կրող նոր համերգային ծրագրի տիեզերական թեման երգչուհին բացահայտեց ամբողջովին։

Հիշեցնենք, որ այս տարի Լեդի Գագան նկարահանվել է Բրեդլի կուպերի «Աստղը ծնվեց» դրամա ոճի ֆիլմի գլխավոր հերոսի դերում։ Ֆիլմը պատմում է երգչուհու մասին, ով անցնում է աստղ դառնալու փշոտ ճանապարհով։

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Gettyimages



© NEWS.am STYLE