Սուրբ Ծնունդին Բրեդ Փիթի բոլոր երեխաները, բացի երկու որդիներից նրան հյուր են գնացել

14:27   30 դեկտեմբերի, 2018

Մոտ մեկ ամիս առաջ Անջելինա Ջոլին ու Բրեդ Փիթը երեխաների խնամակալության համաձայնագիր են ստորագրել։ Դերասանները վերջապես պայմանավորվել են այդ հարցի շուրջ, որի քննարկումը տեւեց մի քանի տարի։ Սուրբ Ծնունդին Փիթը երեխաներին հրավիրել է իր տուն, միայն ոչ բոլորն են ընդունել նրա հրավերը։

Հայրիկին հյուր գնալուց հրաժարվել են որդեգրած երեխաներից 17-ամյա Մեդոքսն ու 15-ամյա Փաքսը։ Հավանաբար, այս ամենն այն պատճառով, որ Ջոլին մի քանի շաբաթ առաջ պատմել էր վերջինիս, որ Փիթը դեմ է եղել նրա որդեգրմանը։  Իսկ Մեդոքսի հետ վեճից հետո, 2016թ․-ին, Ջոլին ապահարզան պահանջեց։

Աղբյուրի խոսքերով դերասանն ու չորս երեխաները՝ 13-ամյա Զախարան, 12-ամյա Շայլոն եւ 9-ամյա զույգեր Նոքսն ու Վիվյենը զուսպ շնորհավորել են միմյանց  եւ փախանակվել են նվերներով։ Հայրիկի հետ հանդիպման ժամանակ նրանց ուղեկցում էր սոցաշխատակիցը, որը երեխաների հետ միասին գիշերել է Փիթի տանը։ Սոցիալական ծառայության ներկայացուցչի  ներկայությունը խնամակալության նոր համաձայնագրի պայմաններից է։

 

Աղբյուրը՝  US Weekly

Լուսանկարը՝ GettyImages



© NEWS.am STYLE