Խորը դեկոլտեով ուլտրակարճ զգեստ․ Լիլի Մորտոյի նոր հոլովակը

11:17   30 դեկտեմբերի, 2018

Սկանդալային շիկահեր Լիլի Մորտոն չի վախենում քննադատություններից ու իր մասին բացասական մեկնաբանություններից, ընդհակառակը՝ նա գրեթե ամեն օր միկրոբլոգի իր էջի կրքոտ լուսանկարների շարքը համալրում է նորերով` ցուցադրելով մարմնի փարթամ եւ անթերի կառուցվածքը:

Դիզայներ, արդեն նաեւ դերասանուհի Լիլի Մորտոն  իր Instagram-story բաժնում, որտեղ ինֆորմացիան հասանելի է միայն 24 ժամ, նոր կարճ հոլովակ է հրապարակել, որում շիկահեր գեղեցկուհին կրում է խորը դեկոլտեով ուլտրակարճ զգեստ։  Հոլովակին կից մեկնաբանություն  Լիլին չի թողել։

Ավելի վաղ Մորտոն վարդագույն զգեստով լուսանկար էր հրապարակել։ Նա վառ դիմահարդարդմամբ էր։ «Մարդիկ քեզ խելագար են անվանում, երբ  դու անում ես այն, ինչը նրանց համարձակությունը երբեք թույլ չէր տա, որ անեին։ Սահմաններ գոյություն չունեն։ Մենք ենք դրանք ստեղծում»,- մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE