Տարվա զույգը. Մարիամ Ալեքսանյանն ու Գոռ Համբարձումյանը՝ NEWS.am STYLE-ի ամանորյա ֆոտոշարքում (տեսանյութ)

13:11   31 դեկտեմբերի, 2018

Նրանց, վստահ, կարելի է անվանել տարվա զույգ: 2018 թ-ի ընթացքում դերասաններ Գոռ Համբարձումյանն ու Մարիամ Ալեքսանյանը նկարահանվեցին տարբեր նախագծերում, գտան միմյանց, սիրահարվեցին եւ կազմեցին գեղեցիկ զույգ՝ իրենց սիրառատ լուսանկարներով դրական տրամադրություն փոխանցելով երկրպագուներին:

Մարիամն ու Գոռը տարվա ընթացքում, ներկայացան շատ ու բազմազան ֆոտոշաքերով. նրանք նաեւ դարձան NEWS.am STYLE-ի ամանորյա ֆոտոշարքի հերոսները: Լուսանկարվելու ընթացքում դերասանական զույգը պատասխանեց միմյանց մասին մեր հարցադրումներին:

Մինչեւ իրար հանդիպելը…

Մարիամ. Ես նույնն էի, ոչինչ չի փոխվել, բացի համբերատարությունից:

Գոռ. Ես ուրիշ էի. փոխվել են շատ գծեր:

Միմյանց հանդիպելուց հետո դարձաք…

Մարիամ. Համբերատար, գնահատված ու սիրված, որը կնոջ համար ամենակարեւոր զգացումն է: Հասկացա, որ համբերել նշանակում է՝ ինքդ քո մեջ շատ բաներ հաղթահարել:

Գոռ. Է՜հ, առաջվա Գոռից բան չի մնացել (ծիծաղում է): Եթե լուրջ, ինքս ինձ վրա զարմանում եմ, որ ներսումս այսքան բան կար քնած, որոնք հիմա արթնացել են… Դարձել եմ ավելի հավաքված, ուշադիր եւ որ ամենակարեւորն է՝ լուրջ եմ վերաբերվում ամեն ինչին: Երիտասարդությունս վայելում եմ մի մարդու հետ, առանց որի չէի հասկանա՝ ինչ է նշանակում վայելել կյանքի ամեն մի վայրկյանը:

2018-ի ձեր ամենամեծ ձեռքբերումը.

Մարիամ.Միանշանակ՝ Գոռը: Անձնական կյանքը շատ կարեւոր է ինձ համար: Երբ գործնականն ու անձնականն այդքան դրական են միմյանց նկատմամբ, քեզ ուրիշ ոչ մի բանի մասին անհանգստանալ պետք չէ:

Գոռ. Մարիամիկս: Այսքանով սահմանափակված է ասելիքս…

Ինչպե՞ս եք ստիպում միմյանց ժպտալ:

Մարիամ. Ժպտում եմ, երբ Գոռն ինձ վրա նայում է փոքր երեխայի խելոք աչքերով, գժվում եմ այդ հայացքի համար: Ես նրան հենց այդպես եմ սիրահարվել:

Գոռ. Ժպտում եմ, երբ ժպտում է Նա…

Մարիամ, նեղանում ես, երբ Գոռը…

Էհ, ես շատ նեղացկոտ եմ ու ամեն ինչից նեղանում եմ: Գոռ ջան, քեզ՝ ծով համբերություն: Ես նեղանում եմ մի բանից, որը հաջորդ օրն ինձ կարող է ժպիտ պարգեւել: Բարդ եմ, բարդ… (ծիծաղում է):

Գոռ, նյարդայնանում ես, երբ Մարիամը…

Երբ նրա հետ եմ, հեռախոսն է քրքրում: Երբ մի բանը մոտ 68 անգամ ասում եմ (ծիծաղում է):

Երազանք եք պահելու, որ 2019-ին…

Մարիամ. Ես ամեն տարի նույն երազանքն եմ պահում, բայց դա երազանք է ու չի կատարվի, որքան էլ հավատամ ամանորյա հրաշքին…Մեկ-մեկ հիշում եմ այն օրերը, երբ ադրենալինով արթնանում էի (ու եմ), քայլում դեպի տոնածառը, որ «բռնացնեի» Ձմեռ պապիկին (ծիծաղում է): Նպատակներ եմ միշտ դնում իմ առջեւ եւ իրականացնում: Ամեն տարին մի նոր փուլ է…

Գոռ. Չեմ սիրում երազանքներիս մասին բարձրաձայնել… Խիստ անձնական են:

2019-ից սպասում եք

Մարիամ. Անկեղծ ասած՝ չեմ սպասում ոչինչ: Ինչ լինելու է, կլինի… Սպասում եմ միայն դրական բաներ, չեմ ուզում՝ բացասական բաներ լինեն, ու հավատում եմ դրականին՝ թե գործնականում, թե անձնականում: 21 տարեկան եմ, ու իմ գիտակից կյանքի վերջին 5 տարիների ընթացքում սովորել եմ, որ պետք չէ սպասել, որովհետեւ ամեն անգամ, երբ սպասում ես, ու դա չի արդարացվում, կյանքին այնքան էլ դրական չես սկսում նայել: Այսպես, կարծում եմ, ավելի լավ է:

Գոռ. Ինչպես 2018-ը, այնպես էլ 2019 թ-ը դրական էմոցիաներով եմ դիմավորելու: Շնորհակալ եմ 2018-ից. ես ունեցա այն ամենն, ինչի մասին երազում էի: 2019-ին սպասում եմ ավելի լուրջ նպատակների իրականացմանը: Ուզում եմ, որ նոր տարին հայ ժողովրդին ցավ ու տառապանք չբերի: Վստահ եմ՝ ամեն բան լավ է լինելու:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի

Զգեստը՝ Teress/Թերեզա Ղարաբաղցյան



© NEWS.am STYLE