Ամեն տարի, հունվարի 1-ին Մարգարիտա Սիմոնյանը հրավիրում է խաշի

23:54   30 դեկտեմբերի, 2018

Ինչպես միշտ հումվարի 1-ին RT հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնայնը ընկերներին հրավիրում է խաշ ուտելու , ինչի մասին նա հայտնել է իր Instagram-ում։

«Հունվարի մեկը մեր տանը «Խաշի բաց դռների օր է»։ Այդպես էր իմ, Տիգրանի (Մարգարիտայի ամուսինն է՝ հայտնի ռեժիսոր Տիգրան Քյոսայանը) ծնողների տանը, իսկ այժմ նաեւ մեր տանը։ Դեկտեմբերի 31-ից հունվարի 1-ը եփվում է խաշը, իսկ ճաշից հետո սկսվում են հավաքվել ընկերներն ու բարեկամները, որոնք տոնական գիշերվանից ուշքի են գալիս», - մեկնաբանել է իր տեղադրած լուսանկարը։

Քյոսայան-Սիմոնյան ընտանիքում խաշը սկսում են պատրաստել դեկտեմբերի 29-ից՝ տաք ճաշի գամար օգտագործելով բացառապես տավարի առջեւի տոտիկները, «որպեսզի այն տհաճ համ չունենա»։ Մարգարիտան մանրամասն նկարագրել է խաշի պատրաստման եղանակը՝ զգուշացնելով, որ հայկական լավ եփված ուտեստին աղ եւ համեմունքներ չեն ավելացնում։ «Տոտիկները կոտրում են եւ օրերով թողնում հոսող ջրի տակ»։

Հաջորդ օրը ընտանիքի անդամներով մաքրում են այն։ Դա երկար եւ ձանձրացնող պրոցես է։

Արդեն 31-ին տոտիկները դնում են ջրի մեջ եւ դնում են  միջին կրակի վրա։ Հենց ջուրը եռում է, այն թափում ենք եւ կրկին լվանում ենք։ Ահա այդ ժամանակ կրկին ջուր ենք ավելացնում եւ սկսում եփել մարմանդ կրակի վրա՝ առանց կափարիչը փակելու։ Եփում ենք ողջ գիշեր , մինչեւ միսն առանձնանա ոսկորից»։  

Սիմոնյանը նշել է, որ խաշը մատուցում են սխտորի, բողկի, աղի, պղպեղի եւ չոր լավաշի հետ։ Նրա էջի հետեւորդները հիացել են, սակայն նշել են, որ ամանորյա լի սեղաններից հետո խաշն արդեն չափից դուրս է։

Սիմոնյանը պատրաստելու մեծ սիրահար է եւ դա նրա մոտ շատ լավ է ստացվում։ Որպեսզի համոզվեք, բավական է միայն նրան հետեւել youtube-ում։ Սիմոնայնի խոհարարական հմտություններով հիացած են նրա գործընկերները, հատկապես մոտ ընկերուհին՝ Թինա Քանդելակին։



© NEWS.am STYLE