«Անտանելի ցուրտ». Քենդալ Ջենները եւ Քլոե Քարդաշյանը սահել են դահուկներով, լուսանկարվել բիկինիով

10:11   31 դեկտեմբերի, 2018

Մոդել Քենդալ Ջենները քույրերի՝ Քիմ եւ Քորթնի Քրդաշյանների հետ մեկնել է Կոլորադոյում գտնվող լեռնադակուհային հանգստյան գոտի։ Քենդալը սահելիս համապատասխան հագուստ է կրել, հետո՝ լուսանկարվել բիկինիով։

Մոդելը բիկինի է կրում, գլխարկ եւ երկարաճիտ կոշիկներ։ «Սատանայական ցուրտ»,- մեկնաբանություններում գրել է Քենդալը։ Ջենների Instagram-ի Stories հատվածից կարելի է հասկանալ, որ այն պահին, երբ արվում էին կարդերը, ջերմաստիճանը -2 էր։

 

Նմանատիպ լուսանկարներ տեղադրել է նաեւ Քորթնի Քարդաշյանը։ Նա կրում է բիկինի եւ բաճկոն։ «Կրկնօրինակել եմ Քենդալին»,- գրել է նա։

Աղբյուրը՝  DailyMail



© NEWS.am STYLE