Հայտնի է դերասանուհին, ով 2018-ին ամենաշատն է գումար աշխատել

23:49   31 դեկտեմբերի, 2018

Fandango ռեսուրսի տվյալների համաձայն՝ 2018թ.-ի ամենաշատ գումար վաստակած դերասանուհին Լետիշա Ռայթն է։ 25-ամյա բրիտանացի դերասանուհին մի քանի հաջողակ ֆիլմերում հիմնական դերակատարներից մեկն է եղել` «Սեւ հովազ» (700 059 566 $), «Վրիժառուները. անվերջության պատերազմ» (678 815 482 $), «Առաջին խաղացող, պատրաստ» (137,690,172$), «Ուղեւոր» (36,343,858 $)։ Ընդհանուր հասույթը կազմել է 1,55 մլրդ դոլար։

Ցանկանում Ռայթին հաջորդում են Սեմյուել Ջեքսոնը, Քրիս Փրաթը եւ Ջոշ Բրոլինը։

Այս արդյունքեը վիճարկում է Forbes-ը, որի վարկածով՝ վերը նշված դերասաններից ոչ մեկը չի հայտնվել ամենապահանջվածների եւ հարուստների տասնյակում։ Հավանաբար խնդիրն այն է, որ Fandango-ն հաշվի չի առնում հայտնինեի գովազդային պայմանագրերը։ Forbes-ի ցանկում առաջին հորիզոնականը զբաղեցնում է Ջորջ Քլունին, ով 2018թ.-ին նույնիսկ չի նկարահանվել ֆիլմերում։ Դերասանի եկամուտներն ապահովել են երկու խոշոր գովազդային պայմանագրերը։

Աղբյուրը՝  Elle



© NEWS.am STYLE