Սոֆյա Պողոսյանի եւ Աշոտ Տեր-Մաթեւոսյանի ջերմ լուսանկարները

19:07   31 դեկտեմբերի, 2018

Դերասանուհի, մոդել, գեղեցկուհի Սոֆյա Պողոսյանը սիրելիի՝ դերասան Աշոտ Տեր-Մաթեւոսյանի հետ ամանորյա լուսանկարներ է հրապարակել։

«Շնորհակալ եմ բոլոր-բոլորին 2018-ին կողքիս լինելու համար,թե ուրախ և անհոգ օրերին,թե դժվարութունների եւ հուսահատության պահերին։ Սիրելիներս թո՛ղ գալիք տարին լինի երջանկության, անհոգության, խաղաղության տարի՝ լի լույսով եւ սիրով։ Սիրեք եւ փայփայեք միմյանց։ Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»,- մեկնաբանություններում գրել է Սոֆյա Պողոսյանը։

Ավելի վաղ դերասանուհին ներկայացել էր մեղմ դիմահարդարմամբ։ Լուսանկարին կից Սոֆյան գրել էր․ «Յուրաքանչյուր գույն գեղեցիկ է։ Կարեւորը ճիշտ երանգ գտնելն է»։



© NEWS.am STYLE