2019թ. սիրային հորոսկոպը կենդանակերպի նշանների համար

21:15   31 դեկտեմբերի, 2018

Խոյ

2019թ.-ը անձնական կայքում հանգստություն ու կայունություն է խոստանում։ Սիրային հարաբերություններում կտրուկ փոփոխություններ չեն սպասվում։ Հարաբերություններն օրինակացնելու մասին որոշում կայացնելիս պետք չէ շտապել։

Ցուլ

Հարաբերությունները բարեհաջող ավարտ կունենան։ 2019թ.-ը իդեալական է՝ ամուսնության, զգացմունքները խոստովանելու համար։ Հարաբերությունները կամրապնդվեն ու ավելի շատ ուրախություն կպարգեւեն։

Երկվորյակներ

2019թ․-ը երկվորյակների համար բազմաթիվ ճակատագրական հանդիպումներ եւ հաճելի ծանոթություններ է պատրաստել, որոնք կարող են դառնալ ավելին, քան ընկերությունը։ Խորհուրդ է տրվում չշտապել հարաբերություններն օրինականացնելու հարցում, փորձեք ճիշտ ընտրություն կատարել։

Խեցգետին

Տարին հանգիստ կլինի, ժլատ՝ ապրումների հարցում։ 2019թ. խեցգետիններին վառ եւ բուռն տպավորություններ չեն սպասվում։

Առյուծ

2019թ.-ը դրական փոփոխություններ է խոստանում, այն նպաստավոր է հարաբերություններն օրինականացնելու, երկար ու ամուր հարաբերություններ կառուցելու համար։ Աստղերը ճակատագրական հանդիպում են խոստանում Առյուծներին, ովքեր ամուսնալուծվելու կամ սիրելիից բաժանվելու մտադրություն ունեն։

Կույս

2019թ.-ի առաջին կեսին արմատական փոփոխությունների սպասելու կարիք չկա։ Տարվա երկրորդ կեսին ճակատագրական հանդիպում է սպասվում։ Ի դեպ, աստղերը հուշում են, որ կույսերն արդեն իսկ ծանոթ են սիրելիի հետ, միայն թե հարկավոր է նրան այլ աչքերով նայել։

Կշեռք

Տարին հաջող է հարաբերություններն օրինականացելու համար, ամուսնական կապը կարող է ամուր ու հուսալի լինել։ Կասկածները երկար չեն տանջի կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին։ Նույնիսկ հապճեպ քայլերը կարող են սիրային պատմության վերաճել։

Կարիճ

2019թ.-ը կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին սիրային արկածներ չի խոստանում։ Տարին հանգիստ ու կայուն կլինի։

Աղեղնավոր

Սիրային հարաբերությունները կվերաճեն ամուր կապի, որը կարող է ավարտվել ամուսնությամբ։ Աղեղնավորները կսկսեն գնահատել ընտանեկան կյանքը, իսկ հարաբերություններն օրինականացնելու լավագույն ժամանակը տարվա երկրորդ կեսը կլինի։

Այծեղջյուր

Խորհուրդ է տրվում ուշադրութունը շեղել կարիերայից եւ կենտրոնանալ անձնական կյանքի վրա։ 2019թ.-ը այծեղջյուրների համար իդեալական է ընտանիք կազմելու համար։ Ամուսնացած այծեղջյուրներն ավելի բարձր կգնահատեն ընտանիքը, մյուսները լրջորեն կմտածեն սիրելիին գտնելու եւ լուրջ հարաբերություններ կառուցելու մասին։  

Ջրհոս

Տարին հաճելի լուրեր է խոստանում, միայն թե կասկածամիտ Ջրհոսները երկար կմտածեն նախքան որեւէ քայլի դիմելը։ Ամուսնական հարաբերությունները երկարատեւ ու ամուր կլինեն, ինչը վատատես Ջրհոսներին կստիպի փոխել համոզմունքները։

Ձկներ

Տարին դրական փոփոխություններ է խոստանում։ Աստղերն ակնարկում են, որ ընտրյալին հարկավոր է փնտրել այլ երկրնում, ինչը կարող է նաեւ բնակութան վայրի փոփոխության պատճառ դառնալ։ Սպառված հարաբերություններին վերջ կտրվի, իսկ նոր ամուսնական կապը կայուն ու ամուր կլինի։

Աղբյուրը՝ RBC 

 



© NEWS.am STYLE