«Շնորհակալ եմ իմ սիրուն». Մարինկա Խաչատրյանի եւ սիրելիի ամանորյա ֆոտոշարքը

21:46   31 դեկտեմբերի, 2018

Երիտասարդ դերասանուհի Մարինկա Խաչատրյանը հրապարակել է սիրելիի հետ ջերմ ֆոտոշարքը։

«Քիչ է մնացել… Ամանորը հրաշալի տոն է կապված գալիք տարվա լավագույն հույսերի եւ ցանությունների իրականացման հետ: Այն կախարդական է, խորհրդավոր, զարմանալի, անկրկնելի ու հմայիչ... մարդիկ սպասում են հերթական հրաշքի, մի լուսավոր հեքիաթի, նոր երջանկության...

Շնորհակալ եմ իմ սիրուն՝ ինձ նվիրած անմոռանալի պահերի եւ անսահման երջանկության համար: Ցանկանում եմ, որ 2019 թվականը նոր ձեռքբերումների եւ երջանկության տարի լինի... Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ...»,- մեկնաբանություններում գրել է դերասանուհին։



© NEWS.am STYLE