Քրիստինե Պեպելյանն առաջին լուսանկարներն է հրապարակել որդու հետ

22:19   31 դեկտեմբերի, 2018

Երգչուհի Քրիստինե Պեպելյանն, ով օրեր առաջ մայր է դարձել, առաջին անգամ հրապարակել է որդու լուսանկարները եւ շնորհավորել Նոր տարին։ Երգչուհին Instagram-ի էջում տեսանյութ է հրապարակել, որում ներառված են իր եւ փոքրիկ որդու՝ Արեգի լուսանկարները։

View this post on Instagram

A post shared by Christine Pepelyan (@christinepepelyanofficial) on

«Սիրելիներս:

Այս տարին իսկապես խորհրդանշանակ էր ինձ համար։ Ես երջանիկ եմ ,որ իմ կյանքի ամենակարեւոր պահին կողքիս եղաք, որ կիսեցիք իմ ուրախությունը եւ բարի գալուստ մաղթեցիք իմ տղային՝ Արեգիս։

Ձեր բարի խոսքերով, աղոթքներով ու մաղթանքներով դուք ինձ դարձրիք առավել երջանիկ։
Մաղթում եմ, որ կատարվեն Ձեր բոլոր նվիրական երազանքներն ու Ձեր տները միշտ լցված լինեն արեւով։ Շնորհավոր Նոր Տարի»,- մեկնաբանություններում գրել է Քրիստինե Պեպելյանը։



© NEWS.am STYLE