«Ձմեռ պապ, նվիրիր ինձ իսկական, ուժեղ տղամարդ». Զվարճալի բլից հարցում Ջուսի հետ

20:20   2 հունվարի, 2019

Ամենախենթ երգչուհի Ջուսն իր խենթությամբ եւ անկեղծությամբ առանձնացավ նաեւ NEWS.am STYLE-ի ամանորյա բլից հարցման շրջանակում: Երգչուհին շարունակեց մեր ամանորյա նախադասություններն ու նաեւ բացահայտեց, թե ինչպիսի տղամարդ է խնդրել Ձմեռ պապիկից:)

Երբ փոքր էի, ամեն Ամանորին…Գլխիս թագ էի դնում:

Հասկացա, որ Ձմեռ պապ գոյություն չունի, երբ…Արհեստական մորուքի արանքից չսափրված տղամարդու դեմք նկատեցի:

Ամանորի ամենասպասված նվերս…Մանկական երկաթուղի, որն ինքնուրույն էր գնում:

Վերջին անգամ ձնեմարդ պատրաստել եմ…2011 թ-ին, երբ վարում էի «Բնական Ջուս» ռեալիթի շոուն:

Վերջին անգամ Ձմեռ պապին նամակ եմ գրել…Մինչեւ հիմա էլ գրում եմ: Ձմեռ պապ, նվիրիր ինձ իսկական, ուժեղ տղամարդ, ոչ թե դերմանտին (ծիծաղում է):

Ամանորը մեր ընտանիքում սկսվում է…Իմ թեժ ելույթներով:

Ամանորն ասոցացնում եմ…Մանդարինի բույրի հետ:

Ամանորյա սեղանի իմ ամենասիրելի ուտեստը…Վրացական սացիվին է:

Ամանորյա իմ ամենասիրելի ֆիլմը…«Բաղնիքդ անուշ» կամ «Հարի Փոթերի» սերիաները:

Ամանորի հետ ասոցացնում եմ…«Դրսում ձմեռ է, բայց շատ լուսավոր է. այսօր ի՞նչ օր  ասա…» երգը:

Իմ պատկերացրած հեքիաթային ձմեռը…Առանձնատուն, բուխարի, փափուկ կատու եւ շնիկ, տաք գուլպաներ եւ սվիտեր եւ, իհարկե, ուժեղ տղամարդ՝ իմ կողքին, հագին էլ՝ փափուկ սվիտեր:

Ձմռանն ինձ ջերմացնում են…Մայրիկս, մենթոլով թեյն ու ֆանտաստիկ ֆիլմերը:

2019-ին երազում եմ…Իմ սեփական առանձնատան մասին, որ լինի տաք, լինեն փափուկ գուլպաներ, կատու, շուն եւ ուժեղ, գեղեցիկ տղամարդ՝ հագին գործած սվիտեր…

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Ջուսի անձնական արխիվից



© NEWS.am STYLE