«Ամանորն ասոցացնում եմ ուրախության եւ նոր սկզբի հետ». Դալիթա

17:15   5 հունվարի, 2019

Նրան միշտ ասոցացնում են արքայադուստրերի կամ էլ Ձյունանուշի հետ: Իսկ ինչի՞ հետ է նա նույնացնում Ամանորը: Դալիթան մասնակցել է մեր ամանորյա բլից հարցմանն ու շարունակել մեր կողմից առաջարկած նախադասությունները:

Երբ փոքր էի, ամեն Ամանորին…Սպասում էի Ձմեռ պապիկին:

Հասկացա, որ Ձմեռ պապ գոյություն չունի, երբ…տեսա ֆիլմերից մեկում:

Ամանորի ամենասպասված նվերս…Շնիկ:

Վերջին անգամ ձնեմարդ պատրաստել եմ…Չեմ պատրաստել երբեք:

Վերջին անգամ Ձմեռ պապին նամակ եմ գրել…Չորրորդ դասարանում:

Ամանորը մեր ընտանիքում սկսվում է…Երբ զարդարում ենք տոնածառը:

Ամանորն ասոցացնում եմ…Ուրախության եւ նոր սկզբի հետ:

Ամանորյա սեղանի իմ ամենասիրելի ուտեստը…Դոլման է:

Ամանորյա իմ ամենասիրելի ֆիլմը… «Տանը միայնակ»-ն է:

Ամանորի հետ ասոցացնում եմ…Jingle Bells երգը:

Իմ պատկերացրած հեքիաթային ձմեռը…Ձյունառատ է:

Ձմռանն ինձ ջերմացնում է…Ընտանեկան ջերմությունը:

2019-ին երազում եմ, որ…լինի խաղաղություն, սեր եւ բարություն բոլորի սրտերում:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Դալիթայի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE