Սոխով դիմակ

19:23   2 հունվարի, 2019

Շատերը կարծում են, թե սոխից դիմակը ամենեւին էլ լավագույն տարբերակը չէ դեմքի մաշկի համար: Իսկ եթե՞ մենք ձեզ ասենք, որ դա արմատապես սխալ մոտեցում է: Այդ մթերքը հարուստ է վիտամիններով, իսկ դրա հիմքով խառնուրդները համապատասխանում են մաշկի բոլոր տեսակներին:

Եվ այսպես, մեզ անհրաժեշտ են սոխ ու կիտրոն, ինչպես նաեւ երեք շերտ թանզիֆ կամ էլ դեմքի համար հատուկ դիմակ՝ քթի ու աչքերի համար բացվածքով:

Վերցնում ենք սոխը ու մաքրում, կտրում ենք ու քամում: Ստացված հյութն արդեն կարելի է  օգտագործել որպես դիմակ. ի դեպ, այն այրոց է առաջացնում, բայց այդպես էլ պետք է լինի: Թանզիֆը թրջում ենք սոխի հյութի մեջ, դնում այն դեմքին ու սպասում հինգ-տասը րոպե:

Իսկ ինչի՞ համար է կիտրոնը: Քամում ենք կիտրոնի հյութը ու նույն համամասնությամբ խառնում սոխի հյութի հետ: Ստացված խառնուրդը նույնպես օգտագործում ենք որպես դիմակ: Ի դեպ, կարելի է պարզապես դեմքին քսել այդ հյութը: Բամբակը թրջեք հյութի մեջ, դրանով մաքրեք դեմքը: Սպասեք մինչեւ չորանա ու նորից քսեք: Այսպես չորս անգամ: Կես ժամ հետո լվացվեք:

Նման դիմաքսուքը վերականգնում է մաշկը: Սոխի հյութից դիմակը քսեք հաջորդաբար հինգ օր: Չմոռանաք ամեն անգամ դրանից հետո նաեւ սնուցող քսուք օգտագործել:

Աղբյուր՝ Wday



© NEWS.am STYLE