Գարիկ Մարտիրոսյանն իր հետեւորդներին շնորհավորել է որպես բժիշկ, հումորիստ եւ հայ

14:15   2 հունվարի, 2019

Շոումեն Գարիկ Մարտիրոսյանը հայտնի է հումորի իր անզուգական զգացումով։ Նա չի դադարում ուրախացնել իր հետեւորդներին։ Հումորիատի ամանորյա շնորհավորանքը չէր կարող ինքնատիպ չլինել։ Իր Instagram-ում Գարիկը տոնական լուսանկար է հրապարակել, որին կից գրել է․

«Շնորհավոր Նոր Տարի։ Որպես բժիշկ բոլորին քաջ առողջություն եմ մաղթում, որպես հումորիստ՝ ժպիտներ եւ լավ տրամադրություն, իսկ որպես հայ՝ 2019թ․-ին ավելի շատ զվարճանք»։



© NEWS.am STYLE