Հայտնի է ռուսական «Ձայնը» նախագծի հաղթողի անունը

15:03   2 հունվարի, 2019

Իրադարձություն, որին երաժշտության սիրահարները 2019թ.-ից պակաս անհամբերությամբ չեն սպասում. հայտնի է ռուսական «Ձայնը» նախագծի հաղթողը։ Սանկտ Պետերբուրգում բնակվող 38-ամյա Պյոտոր Զախարովը հաղթանակ է տարել նախագծի 7-րդ եթերաշրջանում։

Եզրափակիչ անցած մասնակիցները երեկոյի բացմանն իրենց մարզիչների հետ զուգերգ են կատարել։ Շահեն Օգանեսյանը եւ Բաստան կատարել են անգլալեզու «Stay» երգը։

Ամրիխան Ումաեւը եւ Անի Լորակը կատարել են «Верни мне мою любовь» երգը, որը հայտնի է Մելաձեի հետ զուգերգի տարբերակով։ Ռուշանա Վալիեւան եւ Սերգեյ Շնուրովը կատարել են «Мой голос»-ը։ Նախագծի հաղթողը իր մարզչի հետ կատարել է «Опять метель» երգը, ինչի շնորհիվ հայտնի է դարձել, որ Կոնստանտին Մելաձեն ոչ միայն տաղանդավոր կոմպոզիտոր է, այլեւ կատարող։

Եզրափակչի երկրորդ հատվածում բոլոր մասնակիցները հանդես են եկել առանձին կատարումներով։ Շահեն Օգանեսյանը զարմացրել է «Чистые пруды» կատարմամբ։ Ամրիխանը կատարել է իտալական «Мир», Ռուշանան՝ «Город золотой», Պյոտորը՝ «Русское поле» երգերը։  

Զախարովին հաղթանակ է բերել «Останься» կոմպոզիցիան։ Իսկ երբ հայտնի է դարձել հաղթողի անունը, նա կրկին կատարել է «Смуглянка» երգը։

Առաջին ալիքը նաեւ հայտարարել է, թե ուր են ուղղվելու եզրափակչի հեռարձակումից ստացված եկամուտները։ Դրանք կփոխանցվեն ֆոնդի հաշվին, որը զբաղվում է որբ երեխաների համար տեսաքարտերի նկարհանմամբ եւ աջակցություն ցուցաբերում ծնողներին։

Աղբյուրը՝ Cosmo

Լուսանկարը՝ KP

 



© NEWS.am STYLE