Քիմ Քարդաշյանը եւ Քանյե Ուեսթը սպասում են չորրորդ երեխային

10:01   3 հունվարի, 2019

Քիմ Քարդաշյանը եւ Քանյե Ուեսթը, ովքեր երբեք չեն թաքցրել, որ ցանկանում են մեծ ընտանիք ունենալ, ծնողներ կդառնան չորրորդ անգամ, հաղորդում է US WEEKLY-ն։ 

Երեխային կկրի ու լույս աշխարհ կբերի փոխնակ մայրը։ Զույգի երրորդ երեխային՝ 11-ամսական Չիկագոյին եւս լույս աշխարհ է բերել փոխնակ մայրը, եւ զույգը որոշել է օգտագործել այդ ժամանակվանից մնացած էմբրիոնը։ Մայիսին կծնվի Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի որդին։

Քիմ Քարդաշյանն ու երաժիշտ Քանյե Ուեսթը երեք երեխա ունեն՝ 5-ամյա Նորթը, 3-ամյա Սեինթը եւ 11-ամսական Չիկագոն։ Ըստ հրատարակության՝ աղբյուրը նաեւ հայտնել է, որ 38-ամյա Քարդաշյանը միշտ ցանկացել է չորս երեխա ունենալ։



© NEWS.am STYLE