«Դոմ 2»-ի նախկին մասնակից Մարգո Օվսյանիկովան տարին ամփոփել է մերկ

19:13   3 հունվարի, 2019

«Դոմ 2»-ի նախկին սկանդալային աստղ, 22-ամյա Մարգարիտա Օվսյանիկովան, ով երգչուհու կարիերա է սկսել, անկեղծ ֆոտոշարքով ամփոփել է տարին։

Մարգարիտան լուսանկարները հրապարակել է Instagram-ի էջում։ Դրանցից մեկում նա ամբողջությամբ մերկ է, գեղեցիկ կազմվածքը թաքցնում է զարդարված տոնածառը։ «Անցավ իմ կյանքի ամենավառ տարիներից մեկը։ Շնորհակալություն «Դոմ 2»-ին այսպիսի սկզբի համար։ Եվ շնորհակալություն ձեզ, որ ինձ հետ եք։ Ես ամենաերջանիկն եմ։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր ինձ հետ են եղել տարվա ընթացքում։ Եվ մեծ շնորհակալություն նրանց, ովքեր հաջորդ տարի ինձ հետ չեն լինի։ Ես տոնի եմ պատրաստվում եւ Նոր տարվանից հաճելի ակնկալիքներ ունեմ։ Ես դրան անհամբերությամբ եմ սպասվում, քանի որ վստահ եմ՝ ինձ շատ հետաքրքիր բաներ են սպասվում։ Նշանակում է՝ ձեզ եւս, իմ սիրելի հետեւորդներ»,- գրել է Օվսյանիկովան։ Կարճ ժամանակվա ընթացքում լուսանկարը 20 հազար լայք է հավաքել։

Հիշեցնենք՝ Օվսյանիկովան «Դոմ 2»-ից սկանդալային պատմությամբ է հեռացել՝ վիճելով Օլգա Բուզովայի հետ։ Ավելի ուշ նա խոստովանել է, որ աշխատում է արտահանման գործակալությունում։ Միայն թե նա չի պատրաստվում վերադառնալ այդ գործունեությանը։

Աղբյուրը՝ EG

Լուսանկարները՝ Instagram



© NEWS.am STYLE