Եգոր Կրիդը տապալել է ելույթը Աբու Դաբիում ռուսական փառատոնի ընթացքում

17:47   4 հունվարի, 2019

Ռեփեր Եգոր Կրիդի մոտ կարծես թե աստղային հիվանդություն է նկատվում։ Նա տապալել է ելույթը Russian Music Festival մեծ գալահամերգը, որն անցկացվել է Աբու Դաբիում։ Ռուսական ամանորյա փառատոնին երգիչը պետք է հանդես գար երկու կատարմամբ, ապա ելույթ ունենար դրան հաջորդող միջոցառմանը։ Սակայն երբ բեմ դուրս գալու ժամանակն էր, ռեփերը Աբու Դաբիի ամենաթանկարժեք հյուրանոցում հանգիստ սուրճ էր խմում։

Կրիդը մերժել է հանդերձարանում ելույթին պատրաստվելու կազմակերպիչների առաջարկը՝ պատճառաբանելով, որ չի ենթարկվում կանանց կողմից ժամանակի ծրագրմանը, իսկ բեմ դուրս գալու տրամադրություն դեռ չունի։ Կրիդի պատճառով իրավիճակը փորձել է շտկել միջոցառման վարող Ալեքսանդր Ռեւան, ով Արթուր Պիրաժկովի կերպարում մի քանի երգ է կատարել։ Ապա բեմ է բարձրացել Օլեգ Գազմավոնը, ով թեեւ մրսածություն է ունեցել, հանդես է եկել մի քանի կատարմամբ։

Եգոր Կրիդը տապալել է ոչ միայն միջոցառման, այլեւ դրան հաջորդող ելույթն ակումբում։ Ընդ որում, Կրիդը չի չեղարկել ելույթը Դուբայում, որը նախատեսված է հունվարի 5-ին, իսկ Աբու Դաբիում հանգստացել է Russian Music Festival-ի կազմակերպիչների հաշվին։

Ամենայն հավանակությամբ Կրիդին երկար պարզաբանումներ են սպասվում այդ քայլի պատճառով։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, ոչ արտիստը չորս ժամ ուշացել է տեսանկարահանումից, ինչին համբերատար մոտեցում է ցուցաբերել Ֆիլիպ Կիրկորովը։

Աղբյուրը՝ Starhit



© NEWS.am STYLE