Գարիկ Մարտիրոսյանը Երեւանում արված տեսանյութ է հրապարակել, ցույց տվել ComedyClub-ի գրասենյակը Նոր տարվա գիշերը

15:01   4 հունվարի, 2019

ComedyClub-ի հիմնադիր եւ անդամ Գարիկ Մարտիրոսյանը Երեւանում արված տեսանյութ է հրապարակել։

View this post on Instagram

A post shared by Гарик Мартиросян (@martirosian_official) on

«Երեւան, սեպտեմբերի սկիզբ։ Դեմիսի հետ նոր ենք տեղ հասել՝ ComedyClub-ի փառատոնին մասնակցելու համար։ 2018-ի որ օրն էր ձեզ համար երջանիկ»,- տեսանյութը մեկնաբանել է հայազգի հումորիստը։

Նա Instagram-ում եւս մեկ տեսանյութ է հրապարակել, որը մակագրել է հետեւյալ կերպ. «Comedy Club-ի գրասենյակն՝ Ամանորի գիշերը։ Միայն երկու պատուհանից է լույս երեւում։ Հետաքրքիր է՝ ով է աշխատում այս ժամին»։

View this post on Instagram

A post shared by Гарик Мартиросян (@martirosian_official) on

Ավելի վաղ Գարիկ Մարտիրոսյանը տոնական լուսանկար էր հրապարակել ու գրել. «Շնորհավոր Նոր Տարի։ Որպես բժիշկ բոլորին քաջ առողջություն եմ մաղթում, որպես հումորիստ՝ ժպիտներ եւ լավ տրամադրություն, իսկ որպես հայ՝ 2019թ․-ին ավելի շատ զվարճանք»։



© NEWS.am STYLE