Օլգա Բուզովան եւ Տիմուր Բատրուդինովը հաշտվել են

18:07   4 հունվարի, 2019

Հեռուստահաղորդավարուհի Օլգա Բուզովան եւ շոումեն Տիմուր Բատրուդինովը երկարատեւ բաժանումից հետո հաշտվել են։ Հայտնիների սիրավեպի մասին առաջին անգամ լուրեր հայտնվեցին նախորդ տարվա ձմռանը։ Այսօր արդեն Օլգա Բուզովան եւ Տիմուր Բատրուդինովը չեն թաքցնում զգացմունքները, գրկախառնվում են, համբուրվում մարդկանց ներկայությամբ։

Օլգա Բուզովան խոստովանել էր, որ ցանկանում է հանգստանալ հագեցած ամանորյա տոներից հետո եւ վայելել հունվարյան արձակուրդները։ Հեռուստահաղորդավարուհին ընկերների հետ շրջել է Մոսկվայում, ռեստորաններ ու ժամանցի կենտրոններ այցելել։ Օրերս երգչուհին հայտնել էր, որ պատրաստվում է դիտել «Բոհեմական ռապսոդիա» ֆիլմը, ինչը չէր հասցրել անել աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով։

Կինոթատրոնից դուրս գալիս նա հանդիպել է իր վաղեմի ընկերոջը՝ Տիմուր Բատրուդինովին։ Շոումենի ձեռքին ծաղիկ կար, նա գրկել էր Բուզովային եւ համբուրում էր նրան։ Հանդիպման տեսանյութը Բուզովան հրապարակել էր Instagram-ում՝ նշելով. «Պատահաբար հանդիպեցինք»։

Հիշեցնենք՝ նախորդ տարվա սկզբին Բատրուդինովը եւ Բուզովան արդեն իսկ խոսակցությունների առիթ էին տվել։ Նախ նրանք մի քանի համատեղ լուսանկար էին հրապարակել «Comedy Club»-ի նկարահանման հրապարակից։

«Երկու գլխավոր միայնակներ փնտրում են իրենց կեսին։ Հարգելի կեսեր, եթե չգտնվեք մոտ ժամանակներում, ես եւ Օլյան կամուսնանանք։ Սա սպառնալիք է։ Հաշվարկը սկսված է»,- լուսանկարներից մեկը մակագրել էր Տիմուրը։ Ավելի ուշ նրանք կրկին քննարկումների առիթ տվեցին՝ կիսվելով Թաիլանդում հանգստի լուսանկարներով։

Բուզովայի երկրպագուներն իսկապես ուրախ էին զույգի հնարավոր սիրավեպի համար եւ հավատացած էին, որ Տիմուրը համապատասխանում է նրան։ 40-ամյա Բատրուդինովն արդեն վաղուց չի թաքցնում, որ պատրաստ է լուրջ հարաբերությունների եւ ցանկանում է ընտանիք կազմել։ Նույնը կարելի է ասել նաեւ Բուզովայի մասին, ով հունվարին 33 տարեկան է դառնում։ Նա բազմաթիվ անգամներ խոստովանել է, որ երազում է հանդիպել սիրելիին եւ նրանից երեխաներ ունենալ։

Աղբյուրը՝ Starhit

Լուսանկարները՝ Instagram



© NEWS.am STYLE