«Ահա եւ վերջ, բաժանվեցինք». Մաքսիմ Վիտորգանի հեգնական արձագանքը Սոբչակից բաժանվելու լուրերին

22:37   4 հունվարի, 2019

Դերասան Մաքսիմ Վիտորգանը հունվարի 4-ին խախտել է լռությունն ու վերջ դրել իր եւ հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակի ամուսնալուծության մասին լուրերին։ Նախորդ տարվա ավարտին տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Մաքսիմ Վիտորգանի եւ Քսենիա Սոբչակի ամուսնությունը փլուզման եզրին է։

Օգտատերերը կարծում էին, որ 37-ամյա Քսենիա Սոբչակը տարված է ռեժիսոր Կոնստանտին Բոգոմոլովով, ով վերջրես բաժանվել է Դարյա Մորոզից։ Նրանց նկատել էին «Տունը, որը կառուցել է Ջոնը» ֆիլմի պրեմիերային եւ նշել, թե նրանք չեն թաքցրել փոխադարձ համակրանքը։

Սոբչակը որեւէ կերպ չէր մեկնաբանել տեղեկությունները եւ խնդրել էր հանգիստ թողնել իրեն։ 46-ամյա Վիտորգանը եւս որեւէ հայտարարություն չէր արել, թեեւ ամուսինները դեկտեմբերի 29-ին միասին համերգի էին մասնակցել՝ փորձելով ցույց տալ, որ ամեն բան կարգին է։

Այսօր դերասանը վերջապես խոսել է։ Նա Instagram-ի Stories բաժնում կարճ տեսահոլով է հրապարակել։ «Ահա եւ վերջ, բաժանվեցինք»,- ասել է Սոբչակի ամուսինը՝ տեսախցիկն ուղղելով նրա կողմ, ինչից հետո ամուսինները ծիծաղել են։

Աղբյուրը՝ Woman



© NEWS.am STYLE