«Երբեք չեմ հավատացել Ձմեռ պապի գոյությանը, պարզապես ինձ միշտ դուր է եկել այդ միտքը». Բեթթի

15:20   5 հունվարի, 2019

Մեր ամանորյա բլից հարցման հաջորդ հերոսուհին երգչուհի Բեթթին է, որն այժմ բնակվում է Լոս Անջելեսում, որտեղ էլ իրականացնում է երաժշտության եւ ուսման հետ կապված մյուս ձեռքբերումները: 2014 թ-ի «Մանկական Եվրատեսիլ»-ի մեր արեւոտ դեսպանը իր ջերմ պատասխաններով շարունակել է մեր առաջարկած նախադասությունները:

Երբ ավելի փոքր էի, ամեն Ամանորին… Պատրաստում էի նոր ու հետաքրքիր զարդեր կամ ամանորյա խաղալիքներ:

Հասկացա, որ Ձմեռ պապ գոյություն չունի, երբ… Ես երբեք չեմ հավատացել Ձմեռ պապի գոյությանը, պարզապես ինձ միշտ դուր է եկել այդ միտքը:

Ամանորի ամենասպասված նվերս… Երեւի` եղել է կարի մեքենան:

Վերջին անգամ ձնեմարդ պատրաստել եմ… 2016 թ-ին իմ հայրենիքում` Հայաստանում, իսկ այստեղ` Լոս Անջելեսում, որտեղ հիմա բնակվում եմ, ձյուն չկա:

Ամանորը մեր ընտանիքում սկսվում է… Դեկտեմբերի 1-ից:

Ամանորն ասոցացնում եմ… Նոր հաջողությունների եւ ուրախ արկածների հետ:

Ամանորյա սեղանի իմ ամենասիրելի ուտեստը… Այն, ինչ ուտում եմ իմ ընտանիքի հետ:

Ամանորյա իմ ամենասիրելի ֆիլմը… «Երեք ընկույզ Մոխրոտի համար»:

Ամանորի հետ ասոցացնում եմ… Let it Snow երգը` հենց Ֆրենկ Սինատրայի կատարմամբ:

Իմ պատկերացրած հեքիաթային ձմեռը… Շվեյցարիայի ալպերում, բոլորս Ձմեռ պապի հետ միասին կակաո խմելիս:

Ձմռանն ինձ ջերմացնում է…Կակաոն:

2019-ին երազում եմ, որ… Հայաստանում վերջապես տիրի անսահման բարություն:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Բեթթիի անձնական արխիվից



© NEWS.am STYLE