«Ամանորն ասոցացնում եմ ստամոքսի ցավի հետ». տոնական բլից հարցում «Էլենի օրագրից» Իրինա Այվազյանի հետ

18:15   5 հունվարի, 2019

«Էլենի օրագիրը 2» սերիալում Անուշիկին մարմնավորող Իրինա Այվազյանն աչքի է ընկնում հումորի յուրահատուկ զգացումով, ինչն էլ կիրառել է մեր ամանորյա բլից նախադասությունները շարունակելիս: Ահա, թե ինչ է ստացվել նրա անկեղծության արդյունքում:

Երբ փոքր էի, ամեն Ամանորին…Ուզում էի հանցանքի վայրում բռնացնել Ձմեռ պապին (ծիծաղում է):

Հասկացա, որ Ձմեռ պապ գոյություն չունի, երբ…15 տարեկան էի:

Ամանորի ամենասպասված նվերս…Դեռ չեմ բացահայտել:

Վերջին անգամ ձնեմարդ պատրաստել եմ…Ամենափոքր ժամանակ (ծիծաղում է):

Վերջին անգամ Ձմեռ պապին նամակ եմ գրել… Երբեք նամակ չեմ գրել, միշտ մտքումս եմ նվեր խնդրել:

Ամանորը մեր ընտանիքում սկսվում է…Ուտուշ-խմուշով:

Ամանորն ասոցացնում եմ…Ստամոքսի ցավի հետ (ծիծաղում է):

Ամանորյա սեղանի իմ ամենասիրելի ուտեստը… Մայրաքաղաքային աղցանն ու բլինչիկը:

Ամանորյա իմ ամենասիրելի ֆիլմը… Իհարկե, «Տանը միայնակ»:

Ամանորի հետ ասոցացնում եմ… Շատ երգեր, բայց երեւի կառանձնացնեմ ABBA-ի Happy New Year երգը, որը հեքիաթային է, իսկ ավելի ուրախ երգերից` All I Want For Christmas is You:

Իմ պատկերացրած հեքիաթային ձմեռը…Անտառ, ձյուն, փայտից տնակ, լույսեր, թեյ, ծածկոց, գիրք, երաժշտություն...

Ձմռանն ինձ ջերմացնում է… Կոնդիցիոները:

2019-ին երազում եմ, որ… Չերազել, այլ գործել:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Իրինա Այվազյանի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE