Հարաբերություններում առկա սխալներ, որոնք երաշխավորում են բաժանումը

21:12   6 հունվարի, 2019

1. Դու նրա մշտական քաջալերողն ես: Այո, բոլորիս մոտ էլ պահեր են լինում, երբ մեզ աջակցություն է պետք, բայց եթե դու մշտապես քո էներգիան ծախսում ես նրան քաջալերելու վրա, եթե չի կարող ինքն իրեն խրախուսել, նա հարաբերությունների համար վատ զուգընկեր է: 

2. Դու իդեալականացնում ես «ապագա նրան»: Գիտե՞ս, թե ինչն է ավելի լավ, քան մարդու ներուժը տեսնելը: Տեսնել, որ նա փորձում է իրացնել այդ ներուժը:  

3. Դու աչքերդ փակում ես նրա սեքսիստական մեկնաբանությունների վրա, որովհետեւ նա քնքուշ է: Հենց առաջին ժամադրությանը նա ասել է, որ դու մեծ կուրծք ունես: Կներես, Ի՞ՆՉ: 

4. Նա ջանք չի գործադրում ձեր ժամադրությունների համար: Գուցե ծաղկա-կոնֆետային ժամանակաշրջանն արդեն անցել է, բայց երբ ժամանակակից տղաները հաղորդագրություն են գրում. «Այսօր կարճ ժամանակով հանդիպե՞նք», -դա արդեն չափն անցնել է: Մի՞թե նա չպետք է ջանա քեզ երեւալ իր լավագույն կողմով եւ տպավորություն թողնել: 

5. Դու նվազեցնում ես քո հաջողությունը, որպեսզի պաշտպանես նրա ես-ը: Եթե նրան հարմարավետ չէ, որ դու ավելիին ես հասել, նա պետք է հիանա քեզնով եւ ինքն ավելի լավ աշխատի: Դա նրա խնդիրն է, ոչ թե քոնը:  

6. Դու փորձում ես փոխել նրան: Նույնիսկ եթե դու կարող ես, ինչո՞ւ քո թանկարժեք  ժամանակն ու էներգիան ծախսես նրա վրա, ինչը պարտադիր չէ, որ  100 տոկոսանոց արդյունք տա: Այո, մենք կարող ենք ազդել մարդու վրա, ոգեշնչել նրան, բայց իսկական փոփոխությունները տեղի կունենան այն ժամանակ միայն, երբ նա ինքը ցանկանա դա:  Իսկ եթե նա իրեն այսպես էլ է նորմալ զգում, իրեն փոխելու քո ջանքերը նրան դուր չեն գա:  

7. Դու ձեւացնում ես, թե չես ուզում այն, ինչ իրականում ուզում ես:  Պետք է ինքդ քո հանդեպ ազնիվ լինես եւ իզուր ժամանակ չծախսես: 

8. Դու թույլ ես տալիս, որ կենսաբանական ժամացույցն ազդի քո ընտրության վրա:  Դժվար է, երբ մենակ ես եւ երեխաներ ես ուզում, զգում ես հասարակության եւ տարիքի ճնշումը:   Բայց ճշմարտությունն այն է, որ երեխաներ դաստիարակել մարդու հետ, որի հանդեպ վստահություն չունես, որի ընտրության հարցում շտապել ես, ազնիվ չէ բոլորի հանդեպ, այդ թվում` ձեր երեխաների:  Տղամարդուց երեխա ունենալ միայն նրա համար, որ նա տղամարդ է, վատ միտք է:   

9. Նրա արարքները նրա խոսքերից ավելի բարձրագոչ չեն:  Որոշ տղամարդիկ բավականին հեշտորեն հաճոյախոսություններ են անում եւ նույնիսկ այնպիսի կարեւոր բառեր են ասում, ինչպես` «Ես քեզ սիրում եմ»: Բայց եթե իր գործողություններով նա չի հաստատում դա, հերիք ինքներդ ձեզ խաբեք: 

Աղբյուրը` Creu



© NEWS.am STYLE