«Նման արարքը ես չեմ ողջունում». Գրիգորի Լեպսը՝ Եգոր Կրիդի չեղարկված ելույթի մասին

10:31   5 հունվարի, 2019

Աբու Դաբիում Եգոր Կրիդի ելույթի չեղարկումը նոր սկանդալային թափ է ստանում: Երիտասարդ երգիչը ոչ միայն դեռեւս ներողություն չի խնդրել կազմակերպիչներից ելույթ չունենալու համար, այլեւ բարձրացրել է նրանց զայրույթը՝ իր հաջորդ ելույթի PR քայլերով: Կրիդի այս արարքը մեկնաբանել է նաեւ Գրիգորի Լեպսը: Երգիչը լրագրողների հետ զրույցի ընթացքում խոստացել է, որ կփորձի պարզել, թե ինչ է տեղի ունեցել իրականում:

«Երեւի նա դրա համար իր պատճառներն ուներ: Ես դեռ այնքան էլ տեղեկացված չեմ այս իրողությունից, բայց կփորձեմ պարզել եղելությունը: Ամեն դեպքում նման արարքը չեմ ողջունում: Եթե երգիչը չի կարող երգել՝ ձայնալարերի հետ կապված խնդրի պատճառով, դա այլ հարց է: Եղել է, որ ես էլ դուրս գամ բեմ եւ մարդկանց հայտնեմ, որ տվյալ համերգին չեմ կարող երգել, որպեսզի եթե ցանկացողներ լինեն, կարողանան տոմսերը վերադարձնել: Այդպիսի դեպքեր իմ կյանքի ընթացքում մի քանի անգամ եղել են: Բայց դուրս չգալ ելույթի միայն այն պատճառով, որ տրամադրություն չունես, դա արդեն վիրավորանք է հանդիսատեսի նկատմամբ: Դե, երեւի հարուստներն իրենց նման բան կարող են թույլ տալ, իսկ մենք աշխատում ենք»,-նշել է երգիչը:

Եգոր Կրիդը չեղարկել է իր ելույթը Russian Music Festival մեծ գալահամերգի ժամանակ, որն անցկացվել է Աբու Դաբիում։ Ամանորյա փառատոնին երգիչը պետք է հանդես գար երկու կատարմամբ, ապա ելույթ ունենար դրան հաջորդող միջոցառմանը։ Սակայն երբ բեմ դուրս գալու ժամանակն էր, ռեփերը Աբու Դաբիի ամենաթանկարժեք հյուրանոցում հանգիստ սուրճ էր խմում։

Կրիդը մերժել է կազմակերպիչների՝ հանդերձարանում ելույթին պատրաստվելու առաջարկը՝ պատճառաբանելով, որ չի ենթարկվում կանանց կողմից ժամանակի ծրագրմանը, իսկ բեմ դուրս գալու տրամադրություն դեռ չունի։ Կրիդի պատճառով ստեղծված իրավիճակը փորձել է շտկել միջոցառման վարող Ալեքսանդր Ռեւան, որը Արթուր Պիրաժկովի կերպարում մի քանի երգ է կատարել։ Ապա բեմ է բարձրացել Օլեգ Գազմավոնը, որը թեեւ մրսածություն է ունեցել, հանդես է եկել մի քանի կատարմամբ։

Աղբյուրը՝ Starhit.ru



© NEWS.am STYLE