Շոու-մեն Գարիկ Մարտիրոսյանը Instagram-ի իր հետեւորդներին պատմել է, թե որտեղ է անցկացրել նախորդ տարվա իր ամենաերջանիկ օրը: Իսկ այդ վայրը Երեւանն էր: Ավելի կոնկրետ՝ Մարտիոսյանը վերհիշել է Comedy Club-ի՝ 2018 թ-ի հայաստանյան այցելությունը:
«Երեւան. սեպտեմբերի սկիզբ. ես եւ Դենիսը հենց նոր ենք ժամանել Comedy Club փառատոնին: Իսկ ո՞րն է եղել ձեր՝ 2018-ի ամենաերջանիկ օրը»,-գրել է Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ Comedy Club-ը Երեւանում ելույթ է ունեցել նախորդ տարվա սեպտեմբերին: Հատուկ այս իրադարձության համար Երեւան էին ժամանել ոչ միայն Comedy Club-ի բոլոր մասնակիցները, այլեւ շոու-բիզնեսում հայտնի մի շարք դեմքեր, այդ թվում՝ Ռուսլան Բելին, Գոշա Կուցենկոն, Նատալյա Եփրիկյանը, Օլգա Բուզովան, Արարատ Քեշյանը, Dj Smash-ը, Մարգարիտա Մամունը եւ այլք: Դե, իսկ փառատոնի հատուկ հյուրը հոլիվուդյան հայտնի դերասան Ժան-Կլոդ Վան Դամն էր: