Արաբական աշխարհի ամենանորաձեւ ու ամենաազդեցիկ կնոջ՝ Շեյխա Մոզայի անկրկնելի ոճը

13:17   6 հունվարի, 2019

NEWS.am STYLE-ը շարունակում է անդրադառնալ ամենաոճային առաջին տիկիններին, թագուհիներին, քաղաքական կին գործիչներին։

Այսօր խոսելու ենք Քաթարի 3-րդ էմիր շեյխ Համադ բեն Խալիֆա-ալ-Թանիի 2-րդ կնոջ՝ Շեյխա Մոզա Բինթ Նասեր ալ-Միսնեդիի մասին, որը հանդիսանում է մոլորակի ամենանորաձեւ ու ամենաազդեցիկ տիկնանցից մեկը, հասարակական ու քաղաքական գործիչ է:

Մոզան հիասքանչ տեսք ունի: Ըստ տարածված տեղեկությունների նա կատարել 12 պլաստիկ վիրահատություններ, որոնց համար ծախսել է 2 միլիոն դոլար:

Մոզայի հեղինակությունն ու ազդեցությունը տարածված է ոչ միայն Քաթարում, այլ նաեւ նրա սահմաններից դուրս: «Forbes» ամսագրի վարկանիշով վերջինս ընդգրկվել է աշխարհի 100 ամենաազդեցիկ կանանց ցուցակում:

Շեյխա Մոզայի անկրկնելի ոճի մասին խոսում է ամբողջ աշխարհը։ Թանկարժեք զարդերի սիրահար կնոջ յուրաքանչյուր հանդերձանք շարժում է նորաձեւության աշխարհի ներկայացուցիչների հետաքրքրությունը։ Ջինսե տաբատից մինչեւ երկարափեշ զգեստներ․ ահա թե ինչպիսին է նա։

Բացի հասարակական, քաղաքական, բարեգործական գործունեությունից Շեյխա Մոզան մի շարք պետական եւ միջազգային պաշտոններ է զբաղեցնում, որոնց թվում են Քաթարի կրթության, գիտության ու հասարակական զարգացման հիմնադրամի ղեկավարի, Ընտանեկան հարցերով գերագույն դատարանի նախագահի, Կրթության գծով գերագույն խորհրդի փոխնախագահի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հատուկ դեսպանորդի պաշտոնները:

Մոզան հիմնել է Արբական ժողովրդական հիմնադրամը, որի համար առաջին ներդրումը 10 միլիոն դոլարի չափով կատարեց նրա ամուսինը, որը նպատակ ուներ նպաստել ազատ ԶԼՄ-ների և քաղաքացիական հասարակության զարգացմանը:

 

Լուսանկարները՝ Instagram



© NEWS.am STYLE