Նազենի Հովհաննիսյանի զվարճալի հոլովակն ու ամանորյա շնորհավորանքը

23:31   5 հունվարի, 2019

Նազենի Հովհաննիսյանն ու Սոֆի Մխեյանն այսօր հյուրընկալվել էին իրենց մտերիմ ընկերուհու` դիմահարդար Հրանուշ Եղոյանի բնակարանում, որի մուտքի մոտ Նազենին սպիտակ խաղալիք ավտոմեքենա է նկատել եւ որոշել զվարճալի տեսանյութ նկարահանել եւ կիսվել ֆեյսբուքյան հետեւորդների հետ:

«Բոլորիդ մաղթում եմ լավ, պուպուշ, սպիտակ, բարի փոխադրամիջոց, թեկուզ՝ թզուկ (հա ի՞նչ անենք) սպիտակ ձի չկա, ուրեմն թող սպիտակ թզուկ լինի...Կարեւորը լավ տրամադրությունն է... Նորից ու նորից ՇՆՈՐՀԱՎՈ՜Ր ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍԲ. ԾՆՈՒՆԴ, ՊԱՉԻԿՆԵ՜Ր:

Հ.Գ Հրուշենց հարեւաններից ներողություն եմ խնդրում ամեն անգամ իրենց երեխաների խաղալիքը շահագործելու համար:)»,-իր հումորային տեսանյութը մակագրել է հաղորդավարուհին:



© NEWS.am STYLE