Ռայան Ռեյնոլդս
Բլեք Լայվլիի ամուսինը՝ դերասան Ռայան Ռեյնոլդսը, ոճի հրաշալի զգացում ունի։ Առօրյա կյանքում նա նախապատվություն է տալիս casual ոճին, իսկ միջոցառումների եւ պաշտոնական հանդիպումների համար ընտրում է ժամանակներով ստուգված դասական հագուստ։
Թոմ Հիդելսթոն
Բրիտանացի դերասանը միշտ անթերի տեսք ունի։ Թոմ Հիդելսթոնը սիրում է դասական հագուստ կրել, առօրյա կյանքում այն համադրում է casual ոճի հետ։
Ջորջ Քլունի
Դասականի եւս մեկ սիրահար, ով հաճախ է հայտնվում ամենաոճայինների ցանկում։
Թոմ Հարդի
Թոմ Հարդին գեղեցիկ տեսք ունի ցանկացած ոճի հագուստով։ Դերասանի խոսքով՝ իր ամենսիրելի ոճը սպորտայինն է։
Ջեյմի Դորնան
Դերասանը հանրության լայն շերտերին դեռեւս հայտնի է «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմում մարմնավորած կերպարով։ Կինոաշխարհում նա հայտնվել է մոդելային բիզնեսից, կարիերայի ընթացքում համագործակցել է բազմաթիվ հայտնի ապրանքանիշերի, այդ թվում Giorgio Armani-ի եւ Calvin Klein-ի հետ։
Ջարեդ Լետո
Դերասանը պաշտում է կերպարանափոխումներ։ Լետոն, ով այժմ Gucci ապրանքանիշի դեմքն է, վերջին շրջանում հայտնվում է 70-ականների ոճով։
Աղբյուրը՝ lady4lady
Լուսանկարները՝ GQ, GettyImages, US Weekly, JustJared