Գազարով պատրաստված դիմակներ

19:24   6 հունվարի, 2019

Այս բանջարեղենի մեջ առկա բնական էլեմենտները մասնակցում են մաշկի վերականգնման մի շարք գործընթացների։ Առաջին իսկ օգտագործումից հետո դիմակի ազդեցությունը, անկասկած, ակնհայտ կլինի։

Դիմակներ նորմալ մաշկի համար

Ոչ այնքան մեծ մեկ գազարը մաքրում եւ եփում եք։  Մանրացնում եք գազարը, թողնում, որ զովանա եւ ավելացնում մի փոքր մեղր։

Այս դիմակը պարզապես անփոխարինելի է սառը եւ ցուրտ եղանակների ժամանակ, քանի որ այն պաշտպանում է էպիդերմիսը (վերնամաշկը) ցածր ջերմաստիճանի բացասական ազդեցությունից եւ արագ վերականգնում է բորբոքված եւ ցրտահարված մաշկը։ Կանոնավոր կերպով նման դիմակների օգտագործումը կօգնի Ձեզ մշտապես թարմ եւ գեղեցիկ մաշկ ունենալ։

Կաթնային հանգստացնող դիմակ

Թարմ գազարով խյուս եք պատրաստում եւ քամում հյութը։ Խտանյութի վրա խառնում եք սառը կաթ եւ քսում դեմքին։ Դիմակը կարելի է ծածկել թանզիֆային անձեռոցիկով. այդ դեպքում դիմակը չի հոսի։ Դիմակը հեռացնելուց հետո դեմքը պետք է գազարի հյութով լվանալ, ինչը կօգնի հանգստացնել մաշկը։ Այս դիմակը հիանալի միջոց է կնճիռների եւ տարիքին զուգընթաց առաջացող պիգմենտացիաների դեմ պայքարելու համար։

 

Աղբյուրը՝ Fancy



© NEWS.am STYLE