Միասին պատրաստում ենք Սուրբծննդյան սեղանի գլխավոր կերակրատեսակները

11:09   6 հունվարի, 2019

Հունվարի 6-ին Հայ Առաքելական Սբ. Եկեղեցին տոնում է Հիսուս Քրիստոսի ծնունդը, եւ ինչպես Ամանորը, այնպես էլ Սուրբ Ծնունդն ունի իր ավանդական կերակրատեսակները, որոնք, գալիս են մեր ազգային ակունքներից եւ որոնց պատրաստությունը տեղ է զբաղեցրել։ NEWS.am STYLE-ն այսօր կներկայացնի, թե ինչ է պետք դնել սուրբծննդյան սեղանին:

Սուրբ Ծնունդի սեղանի գլխավոր կերակրատեսակը ձուկն է, որի մատուցման նախընտրելի տարբերակը խաշածն է: Ծննդյան տոնի սեղանից անպակաս է լինում նաեւ չրեղենով եւ չամիչով պատրաստված բրինձով փլավը, տապակած կանաչեղենը, գաթան։

Սուրբծննդյան սեղանից պետք է անպակաս լինի կարմիր գինին։ Կարող եք դնել նաեւ ընդեղեն եւ չրեղեն։

Բրնձով փլավի բաղադրիչներ.

բրինձ –  2 բաժակ,

չամիչ – 100 գր․,

ծիրանի չիր – 50 գր․,

սալորաչիր –  50գր․,

յուղ – 3-4 ճ.գդ., կարելի է՝ կարագ;

աղ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը․

Բրինձը թրջել աղաջրում, թողնել մի քանի ժամ: Չիրն ու չամիչը գոլ ջրով լվանալ, քամել, չորացնել:

Յուղը հալեցնել, չամիչը գցել յուղի մեջ, բովել, ավելացնել չիրը: Երբ յուղը ներծծվի կրակն անջատել: Թավայի մեջ կարագ հալեցնել։ Բրինձը եփել, աղ անել ըստ ճաշակի, հաշվի առնել նաեւ, որ չիրը քաղցրացնելու է փլավը: Կաթսայի մեջ լցնել բրնձի մի մասը,  ապա չիրն ու չամիչը: Վրան կրկին լցնել բրինձ, հետո յուղն ու չրեղենի մնացած մասը:  Փլավը ծածկել լավաշի կտորներով։ Փլավը, զարդարել չամչի հատիկներով:

Ձուկը եփելու համար անհրաժեշտ է այն եռացնել ջուր, ապա դրա մեջ դնել ձուկը, ավելացնել կանաչի, կարագ եւ համեմել ըստ ցանկության։ Մատուցելիս զարդարել կտրատած կիտրոնով։

 



© NEWS.am STYLE