Աստղային ոճ․ Աստղիկ Սաֆարյանը 2019-ի թրենդ համարվող գույնի սվիտերով

14:43   6 հունվարի, 2019

Աստղիկ Սաֆարյանը հայկական շոու-բիզնեսի այն ներկայացուցիչներից է, որի ոչ միայն ձայնով, այլեւ գեղեցիկ լուքերով, նրբագեղ ճաշակով կարելի է անվերջ հիանալ:

Աստղիկն իր՝ ոճն ու ճաշակը հաճախ ցուցադրում է Instagram-ի էջում՝ հրապարակելով նոր լուսանկարներ ու տեսանյութեր, որոնք ուրախացնում են երգչուհու հետեւորդ-երկրպագուներին: Նրանք միշտ գնահատում են ոճային երգչուհու ամեն մի նոր լուքը։ Այն, որ երգչուհին գլխարկների սիրահար է, այլեւս գաղտնիք չէ ոչ երկրպագուների եւ ոչ էլ մեզ համար: 

Իսկ այսօր հայտնի երգչուհին նոր ֆոտոշարք է հրապարակել, որում ներկայացել է 2019-ի թրենդ համարվող բաց վարդագույն սվիտերով, երկարափեշ, սակայն համարձակ բացվածքով կիսաշրջազգեստով, ձմեռային կոշիկներով եւ իհարկե ոճային գլխարկով։ Երգչուհու կերպարը լրացնում են նրա փոքրիկ պայուսակն ու գոտկատեղն ընգծող գոտին։

Մեկնաբանության հատվածում Աստղիկը նշել է լուսանկարների հեղինակին, դիմահարդարին, վարսահարդարին։



© NEWS.am STYLE