Ուսը բաց վերնազգեստ եւ մարմինն ընգրկող տաբատ․ Մարիամ Մելիքյանի գրավիչ տեսքը

12:37   6 հունվարի, 2019

Հայտնի հայուհիներից «Instagram-ի թագուհի» կարելի է համարձակորեն անվանել Թուրքիայում բնակվող, տարբեր սիթքոմներից հանրությանը հայտնի դերասանուհի, մոդել Մարիամ Մելիքյանին: Նրա Instagram-ի էջը պարզապես ողողված է հրապուրիչ լուսանկարներով, գայթակղիչ կադրերով, որոնք հիմնականում ներկայացնում են նրա հագեցած ու զվարճանքներով լի առօրյան:

Մարիամն իր Instagram-ում գայթակղիչ լուսանկար է տեղադրել, որում իր էջի հետեւորդներին ներկայացել է սեւ, ուսը բաց վերնազգեստով, ինչպես նաեւ նույն գույնի տաբատով։ Գողեցկուհին վառ դիմահարդարմամբ է։

Նշենք, որ ավելի վաղ Մարիամը միկրոբլոգի իր էջում լուսանկար էր հրապարակել, որում դերասանուհին ամուսնու հետ էր։ Զույգը վերելակում էր, Մարիամը գլուխը դրել էր ամուսնու ուսին։ Լուսանկարին կից դերասանուհին մեկնաբանություն չէր թողել։



© NEWS.am STYLE