Անատի Սաքանյանի ձմեռային լուքը

18:28   6 հունվարի, 2019

Հանրությանը սերիալներից հայտնի դարձած դերասանուհի Անատի Սաքանյանը վերջին շրջանում բավականին ակտիվ է միկրոբլոգի իր էջում: Անատի Սաքանյանի նոր ու հմայիչ լուսանկարները միշտ սպասված են միկրոբլոգի իր էջի հետեւորդների ու երկրպագուների կողմից: Իր Instagram-ի էջի հետեւորդներին ու երկրպագուներին Անատին միշտ ներկայանում է գեղեցիկ ու հմայիչ լուսանկարներով:

Երիտասարդ սերիալային դերասանուհին միկրոբլոգի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացրել է իր ձմեռային, հմայիչ կերպարը։ Նոր լուսանկարում Անատին կրում է կաշվե տաբատ, բաց վարդագույն սվիտեր, ձմեռային գլխարկ եւ կոշիկներ։ Լուսանկարին կից նա որեւէ գրառում չի կատարել։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարներում Անատին կրում էր օձի պրինտով պիջակ, սեւ վերնազգեստ։ Հայուհին որեւէ մեկնաբանություն չէր թողել դրանց կից։



© NEWS.am STYLE