Մեգան Մարքլը կարող է վերադառնալ «Suits» սերիալ

10:52   7 հունվարի, 2019

Արքայազն Հարրիի կինը՝ Մեգան Մարքլը, կարող է կրկին հայտնվել «Suits» սերիալում։ Սերիալի հեղինակները մտադիր են Սասեքսի դքսուհուն հրավիրել՝ ավարտին հասցնելու համար ֆիլմի սյուժետային գիծը։ Նրանք պատրաստ եք դքսուհուն 2-6 մլն դոլար վճարել։  

Մեգան Մարքլը ԱՄՆ-ից տեղափոխվել է Մեծ Բրիտանիա՝ դերասական կարիերայից հրաժարվելով հանուն իր սիրելիի՝ Հարրիի։ Մարքըլ պնդում է, որ չի զղջում դրա համար։ Հնարավոր է՝ Մեգան Մարքլին էկրաններին տեսնելու եւս մեկ հնարավորություն լինի. սերիալի ստեղծագործական խումբը մտադիր է մի քանի միլիոն դոլար հավաքել բարեգործության նպատակներով։

Նկարահանող խմբի տարբերակով՝ Մեգան Մարքլը կմարմնավորի իրավաբան Ռեյչել Զեյնին, ով եւս հղի է։ Նրա հետ առնչվող սյուժետային գիծն ավարտվել էր Մայք Ռոսի հետ ամուսնությամբ, ինչից հետո հերոսները Նյու Յորքից տեղափոխվել էին Սիեթլ։

Հայտնի չէ՝ դքսուհին կընդունի առաջարկը, թե ոչ, սակայն վստահորեն կարելի է ասել, որ այն դժվար թե հիացնի Եղիասաբեթ Երկրորդ թագուհուն։

Աղբյուրը՝ Cosmopolitan

Լուսանկարները՝ Getty



© NEWS.am STYLE