Քիմ Քարդաշյանը փողոցում պատահաբար ցույց է տվել ներքնազգեստը

11:14   7 հունվարի, 2019

90-60-90-ի մասին երազանքն արդեն հին է. այսօր գրեթե յուրաքանչյուր աղջիկ երազում է Քիմ Քարդաշյանի կազմվածքի մասին։ Ռեալիթի շոուի աստղը սիրում է հետեւորդներին ուրախացանել՝ ցույց տալով իդեալական մարմինը, որը, հայուհու խոսքով, ձեռք է բերել հյուծող մարզումների եւ հավասարակշռված սննդակարգի միջոցով։

Միայն թե Քիմը փոքրիկ գաղտնիք ունի. Քանյե Ուեսթի կինը գրեթե միշտ կրում է Spanx ապրանքանիշի ձգող ներքնազգեստ, որն իդեալական է դարձնում մարմինը։

Ու թեեւ Քարդաշյանը գրեթե միշտ մարմնագույն ներքնազգեստ է ընտրում, պապարցիներին երբեմն հաջողվում է ֆիքսել դրանք։ Մայամիում գտնվող հյուրանոցից դուրս գալիս Քիմը «ցույց է տվել» դրա մի փոքր հատվածը։

Ուեսթը հազիվ թե դա նկատած լինի։ Նա ավելի շատ հիանում էր կնոջ կոշիկներով, որոնք ինքը ստեղծել է Giuseppe Zanotti-ի հետ համագործակցության արդյունքում։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ HARPER’S BAZAAR



© NEWS.am STYLE