Հայտնի են «Ոսկե գլոբուս» մրցանակի հաղթողները

09:31   7 հունվարի, 2019

Լոս Անջելեսում անցկացվել է «Ոսկե գլոբուս» 76-րդ մրցանակբաշխությունը։

Լավագույն դրամա անվանակարգում հաղթող է ճանաչվել «Բոհեմական ռապսոդիա» ֆիլմը։ Լավագույն դերասան (դրամա ժանրում) մրցանակին արժանացել է Ռամի Մալեքը, ով «Բոհեմական ռապսոդիա» ֆիլմում մարմնավորել է Ֆրեդի Մերկուրիի կերպարը։

Լավագույն դերասանուհի (դրամա ժանրում) անվանակարգում հաղթող է ճանաչվել Գլեն Քլոզը «Կինը» ֆիլմում մարմնավորած կերպարի համար։

Լավագույն կատակերգություն կամ մյուզիքլ մրցանակին արժանացել է «Կանաչ գիրքը», որը մրցանակ է ստացել նաեւ լավագույն սցենար անվանակարգում։

Լավագույն դերասանուհի (կատակերգություն կամ մյուզիքլ ժանրում) մրցանակի է արժանացել Օլիվիա Քոլմանը «Ֆավորիտը» ֆիլմի համար։ Նույն ժանրում լավագույն դերասանի մրցանակին արժանացել է Քրիստիան Բեյլը «Իշխանություն» ֆիլմում մարմնավորած կերպարի համար։

Լավագույն ռեժիսոր մրցանակին արժանացել է Ալֆոնսո Կուարոն «Ռոմա» ֆիլմի համար։ Ֆիլմը հաղթանակ է տարել նաեւ լավագույն օտարալեզու ֆիլմ անվանակարգում։

Լավագույն երգ անվանակարգում մրցանակի է արժանացել Լոդի Գագան, ով «Աստղը ծնվեց» ֆիլմի համար հեղինակել է «Shallow» կատարումը։ Ֆիլմում նա մարմնավորել է սկսնակ երգչուհի Էլիի կերպարը, ում հաջողության հասնելու ճանապարհին օգնում է երաժիշտ Ջեքսոն Մեյնը։ Նրա կերպարը մարմնավորել է ֆիլմի ռեժիսոր Բրեդլի Կուպերը։ Երգերի մեծ մասի հեղինակել ու կատարել են Գագան եւ Կուպերը։ Ֆիլմի ընթացքում 34 երգ է հնչում։

«Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությունը հիմնել եւ հանձնում է Հոլիվուդում արտասահմանյան մամուլի ասոցիացիան։ 




© NEWS.am STYLE