Դոնալդ Թրամփի դուստրը ցույց է տվել մուլտիմիլիոնատեր ընտրյալին

10:29   7 հունվարի, 2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի 25-ամյա դուստրը՝ Թիֆանի Թրամփը, ով դեկետմբերի կեսերից սկսած ոչ մի հրապարակում չէր արել սոցիալական ցանցերում, սիրելիի հետ համատեղ լուսանկար է հրապարակել։ Լուսանկարը, որը տեղադրված է Թրամփի Instagram-ի էջում, մեկնաբանված չէ։  

25-ամյա Թրամփի ընտրյալը՝ Մայքլ Բուլոսը, շինարարական սարքավորումների վաճառքով զբաղվող Boulos Enterprises ընկերության ժառանգորդն է։ Նա ծնվել է Լագոսում, այժմ բնակություն է հաստատել Լոնդոնում։ ԱՄՆ նախագահի դստեր հետ երիտասարդը ծանոթացել է նախորդ տարվա ամռանը Միկոնոսում։

Երիտասարդ զույգը սեպտեմբերին միասին հայտնվել է Նյու Յորքում Նորաձեւության շաբաթի շրջանկաներում անցկանցված ցուցադրություններից մեկին, բայց այդ ժամանակ ոչ ոք չի էլ ենթադրել, որ նրանք հանդիպում են։ Սպիտակ տանն արված համատեղ լուսանկարի հրապարակումից հետո հետեւորդներն այլեւս չեն կասկածում, որ նրանք սիրավեպ ունեն։

Աղբյուրը՝ Woman.ru

Լուսանկարները՝ Instagram



© NEWS.am STYLE